Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության դեմ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։ Խորհրդարանն արտահերթ նիստում առաջադրելու է ԲԴԽ երկու նոր անդամի՝ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
Դերասան Վիգեն Ստեփանյանի անժամանակ մահը բոլորիս է ցնցել: Վարպետի մասին անցյալով խոսելը բարդ է: Ինքնատիպությունն ու քաղաքացի լինելու պատասխանատվությունը չկորցրեց երբեք, հավատարիմ մնաց սկզբունքներին ու հավատամքին:
Փետրվարի 1-12-ը Անկարան և Բաքուն պատրաստվում են Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ-2021» զորավարժություններին, Независимая газета-ում գրում է վերլուծաբան Վլադիմիր Մուխինը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի զինծառայողները հատել են թուրք-ադրբեջանական սահմանը և ժամանել զորավարժությունների անցկացման վայր:
Կառավարության ու վարչապետի հրաժարականի շուրջ հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել՝ ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ տարեվերջին առաջարկել է՝ համաձայնությամբ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այսօր Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը: Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք եղել է փոխնախագահ, Հարիսը կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը:
Վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը):
Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր...